Շառլ Միշելն այսօր հեռախոսազրույց կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

դսդ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է, որ այսօր նախապատրաստական զանգեր է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ պայմանավորված վաղը Բրյուսելում կայանալիք հանդիպման հանգամանքով։

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Բրյուսելում կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները։

--00—ԻԴ