Եվրոպական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

Քաղաքական

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

Շառլ Միշելը նշել է, որ Եվրոմիությունը կշարունակի պաշտպանել Հայաստանում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև կաջակցի տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ու կոնֆլիկտի կարգավորմանը։