Մեր ինչի՞ն է պետք Ադրբեջանով հաղորդակցություն ունենալ Իրան,եթե մենք ուղիղ հաղորդակցություն ունենք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 30, 24News

շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Բարոյազրկության ու տգիտության գագաթնակետն է պանթուրքիզմի խաչմերուկը ներկայացնել որպես հայկական։

Ի՞նչ «հայկական խաչմերուկ» նախագիծ։

Հերիք է ադրբեջանցիների ու թուրքերի համար կենսական համարվող «պանթուրքիզմի միջանցքի» կամ մայրուղու տրամադրումը ներկայացնել որպես հայության կենսական շահը սպասարկող նախագիծ։

Սյունիքով Թուրքիայի ու Ադրբեջանի ցամաքային անխափան կապի հաստատումը եղել է թուրքերի երազանքը։

Դրա մասին են երազել թե Սուլեյման Դեմիրելը եւ թե Հեյդար Ալիեւը։

Դա ոչ թե «հայկական խաչմերուկ» է,այլ՝ պանթուրքիզմի։

Հայասատանն Իրանին սահմանակից պետություն է։

Իրան-Հայաստան

ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի ։

Մեր ինչի՞ն է պետք Ադրբեջանի տարածքով հաղորդակցություն ունենալ Իրանի հետ,եթե մենք Իրանի հետ ուղիղ հաղորդակցություն ունենք։

Ի՞նչ կենսական շահ կա ։ Չկա։

Ուրեմն մանիպուլյացիա մի արեք։

Իսկ կապիտուլյանտների «չերեզ Ադրբեջանի հարավ՝դեպի Ռուսաստան »թեզը լրիվ «վերջն» է։

Այդքան չհարգել ձեր պատմության ու աշխարհագրության ուսուցիչներին չէր կարելի…»։

--00--ԱՀ