Անցկացկացվում է հաղորդակցության կարողությունների զարգացման դասընթաց՝ բոլոր դատախազների համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

դատ

Գլխավոր դատախազությունը, կարևորելով դատախազների հաղորդակցության կարողությունների և հմտությունների զարգացումը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության օժանդակությամբ, 2023 թվականի նոյեմբերի 18-ից մեկնարկել է դասընթացների շարք: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

 Առաջին երկօրյա դասընթացին մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, գլխավոր դատախազի տեղակալները, Գլխավոր դատախազության վարչությունների պետերը, ավագ դատախազն ու Երևան քաղաքի դատախազը:

 Դատախազ-քաղաքացի, դատախազ-ԶԼՄ ներկայացուցիչ հաղորդակցման կարողությունների բարձրացմանն ուղղված դասընթացին մասնակցելու են Հայաստանի Հանրապետության բոլոր դատախազները:

 Ծրագրի ընդհանուր տևողությունը 6 ամիս է, այն իրականացվում է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից մրցութային կարգով ընտրված «SPRING PR» ընկերության կողմից:

 Ձևաչափը՝ ինտերակտիվ քննարկումներ, գործնական օրինակների վերլուծություններ, դասախոսություններ և այլն:

--00—ԼՀ