Բերդավանի 32-ամյա բնակչուհին 5000 դրամով թմրանյութ վաճառել ու բռնվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 8, 24News

Ապրիլի 5-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները թմրանյութի անօրինական շրջանառության հերթական դեպքը բացահայտեցին։

Ժամը 9.30-ի սահմանում քրեական հետախույզները բաժին բերման ենթարկեցին Բագրատաշենում բնակվող 29-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված:

Ավելի ուշ պարզվեց, որ թմրանյութը նրան 5000 դրամով իրացրել էր Բերդավան գյուղի 32-ամյա մի բնակչուհի։

Ժամեր անց թմրանյութն իրացնողը նույնպես բերման ենթարկվեց բաժին:

Հարուցվել է քրեական գործ։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

--00—ԼՄ