Ռուսաստանում երթուղային ավտոբուսի վթարի հետևանքով մահացել է հինգ մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, 24News

ավտոբուս վթար

Ռուսաստանի Դաշնության Ռյազանի շրջանում գիշերը տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար երթուղային ավտոբուսի մասնակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստի գործակալությունը, վթարի հետևանքով մահացել է հինգ մարդ, ևս 21-ը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Հարուցվել է քրեական գործ:

Իրավապահները հայտնում են, որ ավտոբուսը հարվածել է երկաթուղային կամրջի հիմնասյանը:

--00--ԱԹ