Սյունիքում դպրոցականներին տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով կին է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

Screenshot 2023-03-10 162219

Սյունիքում դպրոցականներին տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով կին է մահացել։ Այս մասին հայտնում է «Sputnik Արմենիա»-ն։

Նշվում է, որ դպրոցի ավտոբուսում 9 ուսուցիչ է եղել, 2 մաքրուհի, 10-ից ավելի երեխաներ։

Տուժածները Կապանի ԲԿ-ում են։

Հիշեցնենք, որ մարտի 10-ին, ժամը 14:21-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոբուսը շրջվել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Նախնական տվյալներով՝ կա 21 տուժած։

--00—ՅՄ