Թարմացված․ Սյունիքում ավտոբուսի վթարից մահացած կնոջ ինքնությունը հայտնի է, տուժել է 24 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

timthumb

Այսօր, ժամը 14.20-ին, ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրի ճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. վթարի է ենթարկվել «ՊԱԶ» մակնիշի ավտոբուս: Ժամը 16.10-ի դրությամբ տուժած 24 քաղաքացի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Նրանցից մեկը՝ 1970 թ. ծնված Թամարա Դավթյանը, մահացել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ