Վրաստանում զբոսաշրջիկներով մեքենան ընկել է ձորը և շրջվել 20 անգամ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News 

շտապ

Վրաստանում երեք արտասահմանցու տեղափոխող մեքենան ընկել է ձորը՝ կողաշրջվելով 20 անգամ: Երեք ուղևորից մեկն անչափահաս է եղել․ հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով TV25 հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ անչափահաս ուղևորներից մեկը զոհվել է։ Միջադեպը տեղի է ունեցել Գոդերձի լեռնանցքում

Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ կատարվածի առնչությամբ հետաքննություն է սկսվել։

--00—ՄՀ