Վարչապետի աշխատակազմին տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով տուժած 13 քաղաքացուց 5-ը դուրս են գրվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

11_0.jpg

Ավտովթարի հետևանքով տուժած 13 քաղաքացուց 5-ը դուրս է գրվել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմանում Մոնթե Մելքոնյան-Իսակովի պողոտա ճանապարհահատվածում բախվել են BMW մակինիշի ավտոմեքենան և Hyundai մակնիշի ավտոբուսը։

«Մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններում բուժումը շարունակում են 8 քաղաքացի: Նրանցից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, իսկ 5-ինը`  բավարար»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ