Վարչապետի աշխատակազմը հայտարարում է բաց մրցույթ հայտնի ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Կառավարություն

Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

• Տնօրենը`

Իրականացնում է ուսումնասիրություններ հանրային կապերի, պետական կառույցների թափանցիկության, տեղեկատվության մատչելիության, տեղեկատվության հավաքման և տարածման գործընթացների վերաբերյալ, զանգվածային լրատվության միջոցների ընդհանուր և թեմատիկ դիտարկում և վերլուծություն, ուսումնասիրություններ և դիտարկումներ զանգվածային լրատվամիջոցների շուկայի վերաբերյալ` նրանց տպաքանակների, իրացման ծավալների և ծածկույթների, բազմազանության, թափանցիկության և այլ խնդիրների շուրջ, հանրային կապերի և տեղեկատվության ոլորտում միջազգային փորձի, քաղաքացիների սահմանադրական իրավունքների և ազատությունների, մասնավորապես` տեղեկացված լինելու իրավունքի հետ առնչվող խնդիրների ուսումնասիրություն, ինչպես նաև կանոնադրությամբ սահմանված այլ գործառույթներ:

• Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

ա) բարձրագույն կրթություն.

բ) համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

գ) տվյալ թափուր պաշտոնի լիազորությունների հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի օրենսդրություն և այլ իրավական ակտեր) իմացություն,

դ) պետական կազմակերպության զարգացման ու բարեփոխման հայեցակարգ և հիմնադրույթներ մշակելու կարողություն.

ե) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

զ) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.

է) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

ը) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.

թ) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.

ժ) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն։

• Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

ա) դիմում,

բ) մեկ լուսանկար ` 3 x 4 սմ չափսի,

գ) քաղվածք` աշխատանքային գրքույկից,

դ) ինքնակենսագրություն,

ե) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,

զ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),

է) տեղեկանք` մշտական բնակության վայրից,

ը) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթի պատճենը (դրանց առկայության դեպքում),

թ) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե այն չի լուծարվել)։

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր։

Մրցույթը կանցկացվի 2022 թ. հունվարի 18 ին, ժամը 11:00-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում։

Փաստաթղթերը ընդունվում են ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում՝ երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի օրերին` ժամը 10:00-ից մինչև 12:00-ը, հինգշաբթի, ուրբաթ օրերին` ժամը 14:00-ից մինչև 17:00-ը (մուտքը անցագրային բյուրոյից)։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 14 հունվարի 2022 թ.։

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև թափուր պաշտոնի լիազորությունների հետ կապված իրավական ակտերի ցանկին ծանոթանալու համար դիմել Վարչապետի աշխատակազմ (հեռ․ 51-57-56)։

--00--ԱՀ