Ալիևը ծննդյան 60-ամյակը նշել է օկուպացված Հադրութում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 24-ին` իր ծննդյան 60-ամյակին, կնոջ ու որդու հետ մեկնել է Լեռնային Ղարաբաղի հայկական Հադրութ քաղաք, որ Ադրբեջանի կողմից օկուպացվել է 44-օրյա պատերազմի ընթացքում: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ալիևների ընտանիքը մասնակցել է զորամասի բացման արարողությանը: Իլհամ Ալիևը զորամասին է հանձնել մարտական դրոշը, ապա Ալիև ամուսիններն ու իրենց որդին ծանոթացել են ուսումնական կենտրոնի հետ, հետևել դրա գործունեությանը։

--00--ԱԹ