ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News
Այսօր բացվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հադրութի շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։
Այն վերանորոգվել, կահավորվել ու համալրվել է բարձրակարգ բժշկական սարքավորումներով` պետական միջոցներով և Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության միջոցներով աջակցությամբ:
Բաժանմունքի նպատակն է Հադրութի շրջանի բնակչությանը որակյալ անհետաձգելի բուժօգնության տրամադրումը։ Այժմ ծանր հիվանդների վիճակը կարող է կարգավորվել բաժանմունքում մինչև տեղափոխելն այլ բաժանմունք կամ հիվանդանոց:
ԿԽՄԿ-ն իրավիճակի բարելավումից հետո նախատեսում է անձնակազմի համար կազմակերպել ԿԽՄԿ և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մշակած «Անհետաձգելի բժշկական օգնության հիմունքներ» թեմայով դասընթաց:
Այսօր բացվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հադրութի շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։Համավարակի ընթացիկ փուլում, ըստ անհրաժեշտության, բաժանմունքը կարող է անհետաձգելի բժշկական օգնություն տրամադրել նաև COVID-19-ով հիվանդներին: Արձագանքելով COVID-19-ի բռնկմանը՝ ԿԽՄԿ-ն իր առաջնահերթություններից մեկն է դարձրել առողջապահական հաստատություններին օգնության տրամադրումը, քանի որ վերջիններս գտնվում են համաճարակի դեմ պայքարի առաջնագծում։
Հադրութի շրջանային բուժմիավորման գործադիր տնօրեն Արա Երեմյանը շնորհակալություն է հայտնել ԼՂ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության աշխատողներին, ի դեմս առաքելության ղեկավար` Պիեռ Էմանուել Դյուքրուեին և վստահեցրել, որ բուժանձնակազմը կջանա բարձրորակ բժշկական սպասարկում ապահովել բնակչությանը:
--0--ԱՀ