Վարարակված բնակչի շփման շրջանակը պարզելու համար Հադրութի 3 համայնքում հատուկ ռեժիմ կմտցվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 11, 24News

արցախ

Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է որոշում, համաձայն որի՝ հատուկ ռեժիմ է սահմանվում Հադրութի շրջանի Հարթաշեն, Քյուրաթա Ակնաղբյուր, Ուխտաձոր համայնքներում:

Համայնքների վարչական սահմանները ներառող ընդհանուր տարածք մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները կիրառվելու են հունիսի 11-ին՝ ժամը 14-ից սկսած:

Հատուկ ռեժիմ կիրառելու անհրաժեշտությունը ծագել է կորոնավիրուսով հիվանդ Ստեփանակերտի բնակչի շփման շրջանակը պարզելու արդյունքում:

Վարակված անձը համայնքերից մեկում մասնակցել էր սգո արարողության:

Համայնքներում կասկածվող շրջանակներից թեստավորման նպատակով նմուշառում է իրականացվում:

--0—LՄ