Իրանը պաշտպանում է «3+3» ձևաչափը, Բաքվի հետ տարաձայնությունները հարթվել են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

նկար

Իրանը պաշտպանում է «3+3» ձևաչափը, Բաքվի հետ տարաձայնություններն արդեն հարթվել են: Խնդիրները կարող են լուծվել ներտարածաշրջանային մեխանիզմների օգնությամբ, ասել է Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը ադրբեջանցի գործընկերոջ Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ժամանակ, գրում է IRNA-ն։

Ըստ աղբյուրի՝ իրանցի նախարարը նշել է, որ վերջին ամիսներին ակտիվացել են այն կողմերը, որոնք չեն սիրում երկու երկրների լավ հարաբերությունները, սակայն «պաշտոնյաների խելամտության շնորհիվ բոլոր տարաձայնությունները հարթվել են»։

--00—ԼՄ