«3+3»-ից հայանպաստ լուծումներ մի սպասեք, Թուրքիան և Ադրբեջանը 30 տարի շրջափակել են ՀՀ-ին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

«3+3»-ից հայանպաստ լուծումներ մի սպասեք, Թուրքիան և Ադրբեջանը 30 տարի շրջափակել են ՀՀ-ն: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թյուրքագետ, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։

Թյուրքագետի համոզմամբ՝ քանի դեռ Արցախի կարգավիճակի և Ադրբեջանի հետ սահմանների հարցը չի լուծվել, 3+3 ձևաչափը չի կարող արդյունավետ լինել։ 

Մելքոնյանի կարծիքով, Հայաստանը, ի տարբերություն Վրաստանի, լծակներ չունի իր շահերը պաշտպանելու համար, վերջինս կարողանում է մերժել, իսկ Հայաստանին պարզ չէ ստիպու՞մ են, թե՞ գործ ունենք պարտադիր-կամավոր սկզբունքի հետ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։