«3+3» հարթակից Վրաստանի հրաժարումը ափսոսանքի առիթ է տալիս. Կարասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

նկար

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը ՌԴ-ում Շվեյցարիայի դեսպան Քրիստինա Մարտի Լանգի հետ հանդիպմանն ափսոսանք է հայտնել, որ Վրաստանը հրաժարվել է մասնակցել «3+3» հանդիպմանը, գրում է vestikavkaza.ru-ն։

«Վրաստանի կողմից «3+3» տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի մեկնարկային հանդիպմանը մասնակցելուց հրաժարվելն ափսոսանքի առիթ է տալիս։ Պատրաստ ենք քննարկել խնդրահարույց բոլոր հարցերը, փնտրել ընդհանուր հետաքրքրություն ունեցող թեմաներ, համատեղել շահերը տնտեսական, մարդասիրական ոլորտներում՝ չնայած առկա տարաձայնություններին», - ասել է Կարասինը։

--00—ԼՄ

Տեսանյութեր