Ղարաբաղում ռուս խաղաղապահները ոչնչացրել են ավելի քան 300 պայթյունավտանգ առարկա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

Ղարաբաղ

 Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի տարածքում հայտնաբերված  ավելի քան 300 պայթյունավտանգ առարկա են ոչնչացրել։

«Այսօր ոչնչացման զորավարժարաններից մեկում խումբն իրականացնում է պայթյունավտանգ առարկաների ոչնչացում: Բնակավայրերի տարածքի մաքրման ընթացքում ականազերծող խմբի կողմից հայտնաբերված ավելի քան քառասուն պայթյունավտանգ օբյեկտ ոչնչացվել է: Ընդհանուր առմամբ` զորավարժարանում ոչնչացվել է ավելի քան 2 հազար 5 հարյուր պայթյունավտանգ առարկա», - հայտարարել է ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Սերգեյ Խարիտոնովը:

Յուրաքանչյուր օր մարդասիրական ականազերծման ստորաբաժանման շուրջ 10 զինծառայող ոչնչացնում է ավելի քան 30 պայթյունավտանգ առարկա մասնագիտացված զորավարժարաններում, ներառյալ ականներ և տարբեր տրամաչափի հրետանային արկեր:

2020 թ.-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 22 135 հա տարածք, 6593 կմ ճանապարհ, 1906 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 767 պայթյունավտանգ առարկա:

--00—ՄՀ

Տեսանյութեր