Ալիևը Փաշինյաննի 7 պայմանների դիմաց միայն 1 պայման ունի. «ԱՊԱ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 31, 24News

1

«ԱՊԱ» գործակալությունը գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ դիրքորոշմանն ու 7 կետերին՝ նշելով, որ 7 պայմաններից ոչ մեկը Ադրբեջանի համար ընդունելի չէ:

Ալիևը հայտարարել է, որ այն պայմանը, թե Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ, անընդունելի է, քանի որ, ըստ Ադրբեջանի նախագահի, ԼՂՀ գոյություն չունի:

«Ոչ ոք այդպիսի պետություն չի ճանաչում, Հայաստանն էլ, եթե խիզախությունը բավարարում է, թող ճանաչի, եթե ոչ, ապա վախենում է»,-ասել է Ալիևը, ապա հավելել, որ Հայաստանը, «անընդունելի պայմաններ» ներկայացնելով, ոչնչացնում է բանակցային գործընթացը և փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը»:

«Մենք մերժում ենք բոլոր այդ պայմանները և այդ թուղթը նետում ենք աղբամանը»,-ասել է Ադրբեջանի նախագահը, ապա հավելել, որ եթե հայկական զինված ուժերը չլքեն Ղարաբաղը, խաղաղություն չի լինի:

«Չի կարող խաղաղություն լինել այն դեպքում, երբ Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ Ղարաբաղը Հայաստան է»,-ասել է նա:

Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ հայկական 7 պայմանի դիմաց նա միայն 1 պայման ունի, այն է՝ հայկական ԶՈւ-ն պետք է լքի Ղարաբաղը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 7 պայմանների մասին տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

--00—ԼՄ