Ռուս սակրավորները Մարտակերտի ծայրամասում ականազերծման աշխատանքներ են իրականացնում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

խաղաղապահներ

Խաղաղապահ զորակազմի հումանիտար ականազերծման վաշտի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են մաքրել Արցախի տարածքը ականներից և պայթյունավտանգ առարկաներից:

ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ներկայում ռուսաստանցի զինծառայողները Մարտակերտ քաղաքի ծայրամասում պայթյունավտանգ իրերի որոնման ակտիվ աշխատանքներ են իրականացնում: Այստեղ՝ գյուղատնտեսական գործունեության համար նախատեսված տարածքներում, մարտական գործողությունների ժամանակ գտնվում էին հրետանային դիրքերը: Ներկա պահին տեղի բնակիչները չեն կարող վերսկսել գյուղատնտեսական աշխատանքները՝ մինչև տարածքի ամբողջական ականազերծում չլինի։

Վերջին օրերի ընթացքում Մարտակերտի տարածքում ռուս սակրավորները հայտնաբերել և ոչնչացրել են ավելի քան 50 խոշոր տրամաչափի արկեր և պայթուցիկ նյութեր:

--00—ՄՀ 

Տեսանյութեր

Live

Լրահոս