Բաքուն հայտարարել է Արցախում ՄԱԿ-ի փորձագետների խմբին ընդունելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

15

Առաջիկա օրերին ակնկալվում է, որ ՄԱԿ-ի փորձագետների խումբը կայցելի Ղարաբաղի: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

CBC News-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Բաքուն մտադիր է մի քանի օրվա ընթացքում թույլ տալ  ՄԱԿ-ի փորձագետների մուտքը Ղարաբաղ՝ հավելելով, որ օտարերկրյա լրատվամիջոցները ևս կարող են այցելության հնարավորություն ունենալ։

Հաջիևի խոսքով, Ադրբեջանը նպատակ չունի ստիպել Ղարաբաղի հայերին լքել տարածաշրջանը և կերաշխավորի նրանց անվտանգությունը, եթե նրանք մնան։

 

--00—ԱՊ