Կհանձնենք Ղարաբաղը, եթե Ապրիլյանի պես մի քանի հաղթանակ ունենանք. Վաղարշակ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News 

«Եթե մենք տարածք ենք կորցրել (խմբ․ 2016թ․, Քառօրյա պատերազմ), շփման գիծը փոփոխվել է հօգուտ Ադրբեջանի, կարելի՞ է անվանել հաղթանակ՝ ոչ։ Այդպիսի մի քանի հաղթանակ, և մենք Ղարաբաղը կկորցնենք։ Մյուս կողմից, սա չի կարելի պարտություն ներկայացնել, քանի որ կորուստը եղել է մարտավարական օղակում և բալանսը չի փոխվել»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է գեներալ-լեյտենանտ, պաշտպանության նախկին նախարար, ԵԿՄ փոխնախագահ Վաղարշակ Հարությունյանը։

Նրա գնահատմամբ՝ ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար ձևավորված ԱԺ քննիչ հանձնաժողովը քաղաքական գործիք դառնալու նպատակ չունի, և անցնող մեկ տարում արդեն կատարված աշխատանքներ ցույց տվեցին։

Ըստ Հարությունյանի՝ ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի՝ հանձնաժողով չգալը հարցեր է առաջացնում։

Հարցերից մեկն այն է, ըստ գեներալի, թե ինչու՞ Խաչատուրովը, այլ ոչ թե նախարարները չգնացին Մոսկվա, երբ հարցը ռազմաքաղաքական է, ինչու՞ խնդիր չի դրվել շփման գիծը վերականգնելու։ 

«Եթե Ադրբեջանը դիմել է զինադադարի, եթե դու համաձայնվում ես, ապա մենք պետք է վերականգնեինք շփման գիծը։ Չենք կարող չպարզել սա մինչև վերջ։ Մենք չենք կարող ական թողնել մեր ապագային համար»,- ընդգծել է Հարությունյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

--0--ԿԿ