Հազարավոր երկրպագուներ Հռոմում դիմավորել են Եվրոպայի չեմպիոն Իտալիայի թիմին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

Սպորտ

Եվրոպայի չեմպիոնի կոչումը երկրորդ անգամ նվաճած Իտալիայի հավաքականին հազարավոր երկրպագուներ են դիմավորել Հռոմում։ Նախորդ անգամ Իտալիան Եվրոպայի չեմպիոնական գավաթը նվաճել էր 1968-ին։

Եվրո-2020-ի եզրափակիչում Անգլիային հաղթելու (1։1, 11մ՝ 3։2) շնորհիվ Իտալիան անպարտելի շարքը հասցրեց 34 հանդիպման՝ բարելավելով ազգային ռեկորդը։

Համաշխարհային ռեկորդակիրներին հավասարվելու համար իտալացիներին պետք է մեկ անպարտելի խաղ։

Իսպանիայի հավաքականը 2007-2009-ին պարտություն չի կրել 35 անընդմեջ խաղում։ Նույն ցուցանիշն ունի նաեւ Բրազիլիայի հավաքականը 1993-1996 թվականներին։

--00--ԿԿ