Արթուր Դավթյանը հռչակվեց սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

սպորտ

Արթուր Դավթյանը հռչակվեց սպորտային մարմնամարզության նժույգի վարժության Եվրոպայի չեմպիոն

Շվեյցարիայի Բազել քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում ապրիլի 24-ին տեղի ունեցած նժույգի վարժության երզափակիչում Հայաստանի առաջատար մարմնամարզիկը 14.266 միավորով հավասարը չունեցավ եւ նվաճեց այս վարժության ոսկե մեդալը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ 18-ամյա Գագիկ Խաչիկյանը 14.033 միավորով գրավեց չորրորդ տեղը:

Սպորտ
Սպորտ

--0--ԿԿ