ԱԺ-ում անկարգությունների գործով կալանավորված Եվրոպայի չեմպիոնն ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

նկար

ԱԱԾ-ի կողմից զանգվածային անկարգությունների փաստով հարուցված քրգործի շրջանակում ձերբակալված, ապա կալանավորված անձանցից երկուսի խափանման միջոցը փոփոխվել է:

Aysor.am-ի տեղեկությունների համաձայն՝ դեկտեմբերի 15-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Ալեքսանդր Ազարյանի, բավարարել է կալանավորված Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանի և 19-ամյա Դ. Տ.-ի պաշտպանների բողոքները՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումները:

Այսպիսով, դատարանը մերժել է ԱԱԾ ՀԿԳ քննիչի միջնորդությունները և անհապաղ ազատ արձակել Հարություն Մերդինյանին և 19-ամյա Դ. Տ.-ին կալանքից: Ըստ աղբյուրի՝ կալանավորված 19-ամյա երիտասարդ կինը մանկահասակ երեխա ունի:

Ավելի վաղ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ՀՀ կառավարության և Ազգային ժողովի շենքերում, «Ազատություն» ռադիոկայանում, պետական ու հասարակական այլ վայրերում զանգվածային անկարգությունների մասնակիցներից 20 անձինք ձերբակալվել են:

--00—ԼՄ