Ես ու հայրս ամեն վայրկյան պատրաստ ենք մեկնել դիրքեր. Արսեն Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News 

սպորտ

Ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշել է, որ ինքն ու իր հայրը ամեն պահի պատրաստ են մեկնել դիրքեր.

«Հայրս եղել է 1991թվականի Հայկական բանակի 1-ին դեսանտատագրոհայիններից մեկը։ Լաչինի դիրքերում 6 ամիս պայքարելուց հետո տեղափոխվել է Կուբաթլու, որտեղ թեժ մարտերի ընթացքում ստացել է ծանր մարտական վիրավորում:

Երկարատև ժամանակ ապաքինվելուց հետո վերադարձել է իր առօրյա կյանքին, զբաղվել սպորտով և մարզել պատանիներին:

Ակտիվ մասնակցություն է ունեցել նաև 2016-ի Ապրիլյան պատերազմում:
Հիմա նույնպես ես և հայրս պատրաստ ենք ամեն վայրկյան մեկնել առաջնագիծ և կանգնել մեր հերոս սահմանապահ տղեքի կողքին»,- գրել է Արսեն Հարությունյանը:

--0--ԿԿ