Հենրիկ Ճղրիկյանը` բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Սպորտ

Եվրոպայի երիտասարդների առաջնությունը հայ բռնցքամարտիկներն ավարտում են հերթական ոսկե նվաճմամբ։ Այս անգամ չեմպիոնական տիտղոս նվաճեց 86 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից:

Գյումրու մարզադրոցը ներկայացնող` Կարեն Ղազարյանի սանը, եզրափակիչում տպավորիչ հաղթանակ տոնեց չեխ Դավիդ Պոլակի նկատմամբ։ Մեր մարզիկը շատ գրագետ մենամարտ անցկացրեց և նույնիսկ 3-րդ ռաունդում նոկդաունի ենթարկեց մրցակցին։ Այսպիսով Հայաստանի հավաքականը առաջնությունն ավարտում է 2 ոսեկ, 2արծաթե և մեկ բրոնզե մեդալով։

Չեմպիոն էր դարձել նաև 51 կգ քաշային Հենրի Սահակյանը։ 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը և 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը նվաճել էին արծաթե մեդալ, իսկ 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը արժանացել էր բրոնզե մեդքլի։ Այսպիսի արդյունք անկախ Հայաստանի պատմության մեջ չէր եղել։

Տեսանյութեր