Մինչև ընտրության ավարտը փաստաթուղթ չպիտի ստորագրվի․ ԼՀԿ-ն դիմում է արտահերթի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

լհկ

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել՝ առաջարկելով ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերին փաստաթուղթ ստորագրել․

«Մինչ օրս ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր ուժերին առաջարկում ենք միասնական փաստաթուղթ ստորագրել առ այն, որով բոլորս հայտարարում ենք, որ մինչև Հայաստանում նոր իշխանությունների ձևավորումը ոչ մի բանակցություն չպետք է վարվի և ոչ մի փաստաթուղթ չպետք է ստորագրվի առկա իշխանության և նրա ժամանակավոր պաշտոնակատարների կողմից։

Ընտրությունների արդյունքում Հայաստանի ժողովրդի ձևավորած նոր իշխանությունները միայն կբանակցեն կամ կվերաբանակցեն ցանկացած երկկողմանի կամ բազմակողմ փաստաթղթի շուրջ և կկայացնեն համապատասխան որոշումներ»։

--00—ԼՄ