«Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի խորհրդի նախագահ է ընտրվել Դավիթ Խաժակյանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

Screenshot 2023-02-06 132910

Տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի խորհրդի վերակազմավորման նիստը։ Այս մասին հայտնում են կուսակցությունից։

Խորհուրդը համալրվել է նոր անդամներով և անցկացրել նախագահի ընտրություն։ ԼՀԿ Երևանի խորհրդի նոր նախագահ է ընտրվել ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Խորհուրդը, արձանագրելով 2017թ.-ից ի վեր Երևանի ավագանիում գործունեության արդյունավետությունը, որոշում է կայացրել ձևավորել աշխատանքային խումբ՝ Երևանի 2023-2028թթ. զարգացման ծրագրի մշակման նպատակով։

--00—ՅՄ