Աննա Հակոբյանը վերահսկում է ԼՂ ՊԲ շտաբը և ամեն ինչ զեկուցում Նիկոլին. Արամ Գաբրելյանով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

նկար

Ռուսաստանաբնակ լրագրող, «Իզվեստիա» թերթի խմբագրություն» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Արամ Գաբրիելյանովը Թելեգրամի իր ալիքում գրառում է արել՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղյան վերջին պատերազմին: Գրառումը՝ ստորև.

«Արծրունի մասին.

Կապիտուլյացիայից 2 շաբաթ առաջ Սեմյոն Պեգովն ինձ ասել է, որ տղաները առյուծների պես են կռվում, բայց, ըստ նրա ընկալման, խնդիրներ են առաջացել պաշտպանության և թիկունքի կազմակերպման ոլորտում: Բանակի ղեկավարությունն իրականում չի հասկանում իրավիճակն առաջնագծում: Ես խնդրեցի իմ ընկերոջը, News Media-ում իմ նախկին տեղակալ և Ռոստովի մի քանի լրատվամիջոցների սեփականատեր Սամվել Նալբանդյանին շտապ մեկնել Երևան և հանդիպել Արծրուն Հովհաննիսյանի հետ: Խնդիրն իրավիճակը ճիշտ հասկանալը և ինձ պատմելն էր: Հետո արդեն կարելի էր մտածել, թե ինչպես վերաձևակերպել տեղեկատվական քաղաքականությունը և հասկանալ, թե ինչ անել հետո: Նույն օրը 2 աշխատակիցների հետ Սամվելը մեկնել է Երևան: Երկու օր անց նա պատմել է, թե ինչպես է ավարտվել Արծրունի հետ երկժամյա զրույցը: Ահա ճշգրիտ կարճ վերապատմումը:

1) Անհանգստանալու պատճառ չկա: Փաշինյանը փայլուն ղեկավարում է գլխավոր շտաբը: Նա միայն դրանով է զբաղված:

2) Մենք հաղթում ենք, դրանում կասկած չկա:

3) Աննա Հակոբյանը վերահսկում է Արցախի Պաշտպանության բանակի շտաբը և ամեն ինչ զեկուցում է Նիկոլին: Նա վստահ է, որ մենք հաղթում ենք:

4) Այն ամենը, ինչ անհրաժեշտ է բանակին, կա: Այն ապահովված է, զենքի և սննդի պակաս չկա:

5) Ներգրավված են բանակի բոլոր ուժերը, որոնք անհրաժեշտ են, անձնակազմի պակաս չկա:

6) Ջալալը չի պահպանել անվտանգության միջոցառումները, այդ իսպ պատճառով կրակի տակ է հայտնվել:

7) Կամավորների կարիք առանձնապես չկա, բայց քանի որ մարդիկ ցանկանում են օգնել, մենք Սյունիքում ստեղծել ենք հավաքագրման կետեր: Շուտով կհաղթենք, և բոլորին տուն կուղարկենք:

Արծրո՛ւն, շա՛ն որդի, ասա, որ այդպես չի եղել: Ասա՛ մարդկանց, որ դու չես ստել և չես լիզել Փաշինյաններին: Եվ ասա՛, տակա՛նք, որ առաջին հանդիպումից երեք օր անց չես կարողացել հանդիպել Սամվելի հետ և քննարկել թշնամու հետ տեղեկատվական պատերազմի ծրագիրը, որովհետև պատերազմի ժամանակ մեկնել էիր ԱՄՆ: Թե՞ դու այդ հարցում էլ ես ստել և չես մեկնել, այլ պարզապես թաքնվել ես»: 

Աննա Հակոբյանը վերահսկում է ԼՂ ՊԲ շտաբը և ամեն ինչ զեկուցում Նիկոլին. Արամ Գաբրելյանովը պատմել է պատերազմի օրերին իր օգնականի և Արծրուն Հովհաննիսյանի հանդիպման մանրամասները»:

--00—ԼՄ