Նիկոլը չի կարողանում, թող հետն Աննա Հակոբյանին տանի Մոսկվա․ Ազատ Արշակյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 9, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եթե մասնակցի Մոսկվայում սպասվող եռակողմ հանդիպմանը, ապա պետք է նախ շնորհակալություն հայտնի ՌԴ ղեկավարին Արցախում հաստատված խաղաղության համար, այնուհետև հարց բարձրացնի, որ Արցախի խնդրով պետք է զբաղվի միայն Մինսկի խումբը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ  Արշակյանը։

Արշակյանը չի մտածում, որ Փաշինյանը կարող է գնալ այնպիսի քայլի, որը կհակասի ՀՀ պետական ու ազգային շահերին։

«Վարչապետը դավաճանության կանխավարկածի մեջ չի տեղավորվում։ Նա չի կարող այնպիսի բաներ անել, որոնք ակնհայտորեն կվնասեն Հայաստանին։ Կոչ ենք անում դուխով լինել և պաշտպանել ՀՀ շահերը։ Եթե ինքը գնալու է ՀՀ շահերի դեմ ինչ-որ բանի, թող չգնա, թող որևէ թուրքի լիազորի՝ հանձնել Հայաստանը։

Նրանք, իհարկե, կառաջարկեն բաներ, որոնք իրենց շահերից են բխում։ Նիկոլի գործն է դրանք մերժել ու ներկայացնել մեր շահերից բխող հարցեր։ Ինքը չի կարողանում, թող հետը մարդ տանի, օրինակ՝ Աննա Հակոբյանին»,- ասել է ԳԽ նախկին պատգամավորը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս