Պատրաստվում է երկու փաստաթուղթ․ մեկը Արցախի հանդեպ հավակնություններից հրաժարվելու մասին է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

նկար

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «շատ ստոր խաղ է սկսել հայ ժողովրդի հետ»։ Տելեգրամի իր էջում նման բովանդակությամբ գրառում է արել «Նյուս Մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովը։

«Իմ տեղեկությամբ պատրաստվում է երկու փաստաթուղթ։ Մեկը պարզապես ոչ մի բանի մասին է, ամեն լավ բանի օգտին, դեմ ամեն վատ բանի։ Երկրորդը գաղտնի արձանագրություն է տարածքների, անկլավների հանձնման, Արցախի հանդեպ հավակնություններից հրաժարվելու մասին։ Գաղտնի արձանագրությունը պատրաստում է անձամբ Փաշինյանը կնոջ հետ, գործին մասնակից են Հայաստանի պաշտպանության նախարարն ու աչքի ընկնող ադրբեջանական լափակեր Կարապետյանը։

Արտաքին գործերի նախարարությունը և անձամբ (Արա) Այվազյանը փաստաթղթերի պատրաստումից հեռու են։

Տակա՛նք Ռիբենտրոպ, բ...տ...»,- գրել է նա։

--00—ԼՄ