Գյումրիի 65-ամյա բնակչի մոտ խուզարկությամբ մարիխուանա է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

Հունվարի 22-ին ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները Գյումրի քաղաքի Հնոցավան թաղամասից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին նույն թաղամասի 65-ամյա մի բնակչի։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: 

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով բուսական զանգված: Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը թմրամիջոց է, իր օգտագործման համար քաղել և պատրաստել էր վայրաճ կանեփի թփերից:

Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

--00--ԱԹ