Նոր Կյուրին գյուղի տներից մեկում մարիխուանա է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News 

հասարակական

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը:

Օրերս հերթական դեպքը ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները բացահայտեցին: Քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Նոր Կյուրին գյուղի մի բնակիչ իր տանը թմրամիջոց է ապօրինի պահում:

Մայիսի 23-ին, ստացված տեղեկություններն իրացնելով, իրավապահները խուզարկությամբ նշված տան հյուրասենյակից հայտնաբերեցին յուրահատուկ հոտով, չորացված մանրացված զանգված:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ բուսական զանգվածը կանեփից պատրաստված թմրամիջոց է և պատկանում է տանտիրոջ` Երևանում բնակվող 27-ամյա ընկերոջը:
Նույն օրը կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: