Թալինում մի քանի երիտասարդի մոտ ապօրինի գազային ատրճանակ ու մարիխուանա է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 5, 24News

Հունիսի լույս 3-ի գիշերը՝ ժամը 4-ի սահմաններում, ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները Արագածավան գյուղից կասկածանքով բաժին բերման են ենթարկել մի քանի երիտասարդի։

Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է թղթով փաթեթավորված մարիխուանայի նմանվող զանգված, իսկ նրանց մեքենայի զննությամբ հայտնաբերվել է գազային ատրճանակ՝ լիցքավորված երկու փամփուշտով։

Երիտասարդներից մեկը հայտնել է, որ ատրճանակը պատկանել է հանգուցյալ հորը և դրա օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել։ Նշանակվել են փորձաքննություններ։

Դեպքի փաստով ոստիկանության Թալինի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ 

--0--ԼՄ