Տերմինալից գողության փորձ անելիս երիտասարդը բռնվել է. նրա մոտ մարիխուանա է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

Օրերս՝ կեսգիշերն անց, ոստիկանության Մալաթիայի բաժնի և ՊՊԳՎ Մալաթիայի պահպանության բաժնի օպերատիվ խմբերը «տագնապ ազդանշանի» հետքերով մեկնել են Սեբաստիայի փողոց։ Օպերատիվ արձագանքի շնորհիվ ոստիկանության ծառայողները «Արդշինբակի» մասնաճյուղում բռնել են 26-ամյա մի երիտասարդի, որը նախնական տվյալներով փորձել էր տերմինալից գողություն անել։ Նա կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին ու խոստովանական բացատրություն տվել։

Բացի դրանից՝ Արտաշատի բնակիչ երիտասարդի խուզարկությամբ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել։ Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործն ուղարկվել է տարածքային քննչական բաժին։

Հանգամանքները քննությամբ պարզվում են։ 

--00—ԼՄ