Սրիկա Ալիևն իսկապես անցնում է բոլոր սահմանները. Արթուր Բաղդասարյան

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11,  24News

Արթուր Բաղդասարյան

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ 

«ԱՄՈԹԻ և ՑԱՍՄԱՆ ՈԴԻՍԱԿԱՆԸ ։ Սրիկա Ալիևն իսկապես անցնում է բոլոր սահմանները. Նախ Արցախն էր ուզում, հիմա արդեն միլիարդավոր դոլարների փոխհատուցում, Զանգեզուր, Սևան, ընդհուպ մինչև Երևան:

Որպես փորձառու պետական գործիչ և որպես ՀՀ քաղաքացի անկարող եմ չարտահայտել իմ կոշտ դիրքորոշումը Ալիևի սպառնաշունչ հայտարարությունների վերաբերյալ, բայց մինչ այս համբերատար հետևում էի լրահոսին, հասկանալու համար այսօրվա իշխանությունները ինչ պատասխան կտան:

ԱՄՈԹ և ՑԱՍՈՒՄ,որ սեփական աթոռը մանկուրտի պես գրկածներից որևէ արժանապատիվ պատասխան չհնչեց և շատերի պես իմ սպասելիքներս ևս հոդս ցնդեցին,քանի որ օրվա իշխանությունների գերխնդիրը թերևս ամեն գնով իրենց իշխանությունը երկարաձգելու անհեռանկար հոխորտումների մեջ է։ Օրեր շարունակ կրկնում եմ քանիցս նրանց հեռանալը սոսկ ձևի և ժամանակի մեջ է, իսկ նոր ընտրություններով նոր և փորձառու, գրագետ և ուժեղ իշխանության ձևավորումը ազգային հրամայական։ Չասեք թե 16-ի մեջ եմ ՈՉ,,չասեք թե պաշտոն եմ ուզում ՈՉ։ Ես այժմ ակտիվ չեմ քաղաքականության մեջ, բայց ակտիվ եմ ոգով իմ պայքարող բոլոր հայրենակիցբերի պես և որպես

Բարձրագույն պաշտոններ զբաղեցրած և կամովին այդ պաշտոններից հրաժարված մարդ (ԱԺ ՆԱԽԱԳԱՀ,ԱԽ ՔԱՐՏՈՒՂԱՐ) ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ կա քարերը նետելու և այն հավաքելու ժամանակը։Ցավոք, ալիևյան կլանին պարտվեցինք, որովհետև դավաճանվեց, պարտվեցինք,որորովհետև մարտնչող տգիտությունը և տկարամիտ անփորձությունը մագլցեցին վեր,պարտվեցինք ,որովհետև մի բուռ լինելով սև ու սպիտակ էինք դարձել, պարտվեցինք որովհետև ... բայց միևնույնն է մեր պարտությունը ժամականավոր է, այնպես ինչպես թշնամու և նրա դաշնակիցների արյունած ավարը։

Հայ ժողովուրդը շատ ավելի մեծ փորձությունների է ենթարկվել, ավելի հզոր թշնամիներ ունեցել,բայց միշտ էլ հաղթել ու արարել է .Ուստի և հիշեք...

Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք.....

 --00—ՄՀ