Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա դա քաղաքագիտական աքսիոմա է․ Արթուր Բաղդասարյան

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8,  24News   

Բաղդասարյան

«Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ 

«Սիրելի հայրենակիցներ, բազում են ինձ ուղղված հարցադրումները  իշխանություն ընդիմություն առկա առճակատման շուրջ իմ տեսակետի առնչությամբ։ Տեսակետս արդեն իսկ հայտնել եմ  հստակ.Ելքը  քաղաքակիրթ  պայմանավորվածությամբ  ճանապարհին քարտեզի մշակմամբ արտահերթ ընտրությունների անցկացումն է առանց ցնցումների և բախումների։ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա դա քաղաքագիտական աքսիոմա է,  ազգի համար նման բախտորոշ որոշում ընդունելուց հետո առավել ևս առանց նույն ազգի կարծիքը հարցնելու։

Հեռանալը սոսկ ձևի և ժամանակի մեջ է։ Արժանապատիվ   լուծումներն երկուստեք շատ ավելի լավ է քան  Աստված չարասցե  արյունով և բախումներով։ Նույնը վերաբերվում է նաև կատարվածի դեմ  ընդվզող մեր Ժողովրդին և հասարակական ,քաղաքական ուժերին։ Ակնհայտ  է,որ  նոր իշխսնության ձևավորման ճանապարհը պետք է անցնի նոր  ընտրություններով առանց բախման, ցասումի և ցնցման»։

 --00—ՄՀ