Երևանում արցախցի աղջիկ է ծնվել. մատերը հուշում են՝ #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

երեխա

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում արել.

«Բարի լույս։ Արցախցի աղջիկ է ծնվել այս գիշեր Երևանում:

Հ. Գ. Մատների գործողությունը մեսիջ է թշնամուն:

#ՀաղթելուԵնք»:

Նշենք, որ օրերս Երևանում արցախցի ևս մեկ փոքրիկ էր ծնվել, ում անվանել էին սահմանում կռվող հոր անունով՝ Արարատ:

--00—ԼՄ