Ձիուց ընկած և ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեխայի կյանքը փրկվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

դդդդ

Օրեր առաջ սանավիացիայով ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեխայի կյանքը փրկվել է։ Այս մասին հայնտել է բժշկական հաստատությունն իր ֆեյսբուքյան էջում։

«Երեխան գիտակից է, սկսել է շնչել ինքնուրույն։ Դրական դինամիկայով տեղափոխվել է բաժանմունք»,- ասված է հայտարարության մեջ։

Գեղարքունիքում ավտոմեքենան բախվել էր ձիուն, որի վրա նստած 10-ամյա տղան ընկել էր և վնասվածքներ ստացել։ Նախ տեղափոխվել էր Վարդենիսի ԲԿ, այնտեղ ցուցաբերվել էր առաջին բուժօգնություն, այնուհետև սանավիցիայով տեղափոխվել էր Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Տղայի մոտ առկա էր գանգուղեղային վնասվածք, թոքերի սալջարդ, գտնվում էր ծանր վիճակում։ Բուժկենտրոն ընդունվելիս միացված է եղել արհեստական շնչառության սարք։

--00—ԱՊ