Վթարի ենթարկված 16-ամյա երեք երեխաների կյանքին վտանգ չի սպառնում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News 

հիվանդանոց

Սուրբ Աստվածամայր» ԲԿ խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վթարի ենթարկված 16-ամյա երեք երեխաների կյանքին վտանգ չի սպառնում, երեքն էլ գիտակից են:

Անցել են անհրաժեշտ բոլոր բուժզննությունները։ Ունեն սալջարդ վերքեր։ Նրանցից երկուսը գտնվում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, իսկ երրորդը՝ նյարդավիրաբուժական բաժանմունքում։ Գտնվում են բժիշկների հսկողության ներքո»։

Հիշեցնենք, այսօր Սասունցի Դավթի արձանի հարևանությամբ, Երևանի 38-ամյա բնակիչը, իր վարած Mitsubishi IO մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 աղջիկ երեխայի, որոնք տեղափոխվել են «Սուրբ աստվածամայր» ԲԿ:

--00--ԱԹ