Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության է եկել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

հասարակական

Գյումրիում 28-ամյա Դավիթ Պողոսյանի կողմից ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության է եկել, կարողանում է որոշակի բառեր արտասանել, այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը:

«Չնայած սրան վիճակը շարունակում է մնալ ծանր՝ վնասվածքները շատ են: Երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների խիստ հսկողության տակ»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Դավիթ Պողոսյանին մեղադրանք է առաջարդրվել, նա կալանավորվել և տեղափոխել է քրեակատարողական հիմնարկ: