ԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

1136194

ՀՀ կառավարության որոշմամբ պետբյուջեից 48,477 մլրդ դրամ կհատկացվի ԼՂ-ից տեղահանված անձանց  ապրիլ-դեկտեմբեր և նախորդ ամիսների համար ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով։

Հատկացվող գումարի շրջանակներում համապատասխան ժամանակահատվածի համար ամսական 50000 դրամ կամ 10000 դրամ աջակցություն կտրամադրվի շուրջ 106000 մարդու։

--00—ՅՄ