«Ուրալի» վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս են գրվել հոսպիտալից. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

Screenshot_4

Ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել հոսպիտալից։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

12 զինծառայողները, այդ թվում՝ նախկինում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը, շարունակում են բուժում ստանալ մասնագիտացված բաժանմունքներում։ Զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք նույնպես առաջիկայում կավարտեն բուժումը և դուրս կգրվեն հոսպիտալից:

--00—ՅՄ