Գինեվետում՝ ոռոգման համար նախատեսված ջրավազանում, 16-ամյա պատանի է խեղդվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 24, 24News

խեղդվել

Հուլիսի 24-ին՝ ժամը 06։17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գինեվետ գյուղի վերջնամասում՝ ոռոգման համար նախատեսված ջրավազանում, (մոտ 8 մ խորություն) քաղաքացի է խեղդվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և ջրասուզակ։

Պարզվել է, որ Այգեզարդ գյուղի հողատարածքներում գտնվող ջրավազանում (խորությունը՝ մոտ 7 մ) ջրահեղձվել է 2004 թ․ ծնված Մուշեղ Մ․-ն ( Գինեվետ գյուղի բնակիչ):

Ժամը 09։06-ին ջրասուզակը Մուշեղ Մ․-ի դին դուրս է բերել ջրավազանից։ 

--00—ԼՄ