Երևանում բախվել են «Nissan Blue Wild»-ն և «Mitsubishi Lancer»-ը. եղել է վառելիքի արտահոսք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

1

Մայիսի 15-ին՝ ժամը 01:30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էզրաս Հասրաթյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երկու ավտոմեքենա, կան տուժածներ, որոնք հոսպիտալացվել են․ առկա է վառելիքի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Nissan Blue Wild» (վարորդ՝ Դավիթ Մ․, ծնված 1993 թ․) և «Mitsubishi Lancer» (վարորդ՝ Սմբատ Մ․, ծնված 1993 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ 

Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ։