Երևանում «Hyundai Elantra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կայանած մեքենաներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 22, 24News

վթար

Հունիսի 21-ին՝ ժամը 23:26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայի և Աճառյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ առկա է գազի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած «Merсedes-Benz» և «Nissan March» (վարրորդ՝ Երվանդ Կ․) մակնիշների ավտոմեքենաներին, վերջինից տեղի է ունեցել գազի արտահոսք։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Merсedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևորները և «Nissan March» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Փրկարարները հոսանքազրկել են «Merсedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, փակել «Nissan March» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։

--00—ԼՄ