Վթար՝ Տիգրանաշենի ոլորաններում. բախվել են «Chrysler 300»-ն ու «Suzuki»-ն, կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

1

Մայիսի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմանում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 79 կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում, բախվել են Երևանի բնակիչ, 38-ամյա Կամո Հ.-ի վարած «Christler 300» մակնիշի 35 VC 710 համարանիշի և Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 47-ամյա Արմեն Ս.-ի վարած «Suzuki Vitara» մակնիշի 21 ՍԼ 862 համարանիշի ավտոմեքենաները։ Այդ մասին հայտնում է  shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով «Suzuki»-ի ուղևոր, Եգենաձոր քաղաքի բնակիչ, 37-ամյա Արտակ Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։ 

1
1