Բախվել են «06»-ն և դիվանագիտական համարանիշով «Mercedes»-ը. վերջինս վարել է «Դուդուն»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

վթար

Ապրիլի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմանում Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի դիմաց, բախվել են «Mercedes 500 S Class» և «ՎԱԶ 2106» մակնիշների ավտոմեքենաները։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել «Mercedes»-ի վարորդը, քաղաքացիներն ու ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում օգնություն է ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքրի փաստով նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ըստ աղբյուրի՝ «Mercedes»-ը բախումից հետո դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում, իսկ ավտոմեքենան էլ հաշվառված է Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչություններից մեկի անունով։ Աղբյուրի ունեցած տեղեկությունների համաձայն՝ «Mercedes»-ը վարել է Երևանի բնակիչ Դավիթ Հայրապետյանը, որը հայտնի է «Դուդու» մականվամբ։