Սիրիական բանակը Դամասկոս-Հալեպ մայրուղում հետ է մղում ահաբեկիչների հարվածները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

.

Սիրիայի կառավարական բանակը Դադիխ բնակավայրում, որը գտնվում է Իդլիբ նահանգի М5 մայրուղու վրա, հետ է մղում ահաբեկիչների հարձակումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացնում է «Ռիա-նովոստի»-ն:

Ահաբեկիչները փորձում են գրոհել բանակի առաջավոր դիրքերը: Կրակի տակ է գտնվում ինչպես մայրուղին, այնպես էլ Սարակեբ քաղաքի բնակավայրերի շրջակայքը: Ահաբեկիչների հիմնական հարվածներն ուղղված են Դադիխ բնակավայրին:

Սիրիական բանակի հրետանին հուժկու կրակ է բացել ահաբեկիչների տեխնիկայի և կենդանի ուժի ուղղությամբ: